Հնդկաստանում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը վրեժ է լուծել իրեն խայթած օձից՝ պատասխան խայթոց հասցնելով եւ ատամներով կտոր-կտոր անելով կենդանուն, հաղորդում է Fox News-ը:

Կիրակի Ուտար Պրադեշ նահանգի բնակիչ Ռաջ Կումարը հանգստանում էր իր տանը, երբ տուն է սողացել օձն ու խայթել նրան:

Ինչպես Reuters գործակալությանը պատմել է «տուժածի» հայրը, տղամարդը գտնվում էր ոչ սթափ վիճակում, երբ սողունը խայթել էր նրան:

Կումարը հոսպիտալացվել էր ծանր վիճակում:

Բժիշկը խոստովանել է, որ ավելի վաղ նմանօրինակ ոչինչ չի տեսել:

«Ես տեսել եմ մարդկանց, որոնց օձը խայթել է, սակայն երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկն այդ վիճակում տեղափոխել է օձի մնացորդներն իր պայուսակով»,-հայտարարել է նա:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Կումարին կծել էր ոչ թունավոր սահնօձը, որին վերջում դիակիզել են: