Երեքշաբթի Հնդկաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով «եռակի թալաքը» (ակնթարթային ամուսնալուծությունը) դիտարկվում է որպես հանցագործություն, հաղորդում է Times of India-ը:
Եռակի թալաք է կոչվում սովորույթը, երբ տղամարդը համարվում է ամուսնալուծված, եթե երեք անգամ արտաբերում է «թալաք» (ամուսնալուծություն) բառը:
Օրենքը հաստատվել է խորհրդարանի վերին պալատի (Ռաջյա սաբխա) կողմից, որից հետո ընդունվել խորհրդարանում:
Համաձայն այդ օրենքի՝ Հնդկաստանում «եռակի թալաքի» համար մահմեդական տղամարդկանց սպառնում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով:





























