Պուերտո Ռիկոյի նահանգապետի պաշտոնը լքող Ռկարդո Ռոսսելոն առաջադրել է ԱՄՆ Կոնգրեսում երկրի մշտական ներկայացուցիչ Պեդրո Պյերլուիսիին, հաղորդում է UPI-ն:

Ռոսսելոն հեռանում է պաշտոնից իր հասցեին կոշտ քննադատությունների ֆոնին՝ կապված իր անձնական նամակագրության արտահոսքի հետ:

Նրա առաջադրած թեկնածուն դեռեւս պետք է հավանություն ստանա Պուերտո Ռիկոյի խորհրդարանի կողմից: Այդ հարցը կքննարկվի հատուկ նստաշրջանի ժամանակ:

Ռոսսելոն եւ պյերլուիսին դեմոկրատներ են, Նոր պրոգրեսիվ կուսակցության անդամներ: 2016թ. նրանք մրցակիցներ էին, սակայն  Ռոսսելոն  հաղթեց ընտրություններում՝ չնայած նրան, որ քաղաքականության մեջ նորեկ էր: