Ֆիննական Տամպերե քաղաքում թռիչքային ուսումնարանի աշակերտը, որը միայնակ մարզական թռիչք էր կատարում, զոհվել է ավիաաղետի հետեւանքով, հինգշաբթի հայտնել է Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը: Աղետը տեղի է ունեցել չորեքշանթի ուշ երեկոյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տամպերեի օդանավակայում տեղի է ունեցել ավիաաղետ, որի հետեւանքով ուսանող է զոհվել: Նա օդաչուների պատրաստման ծրագրի շրջանակում միայնակ թռիչք էր կատարում: Փրկարար ծառայությունը աղետի ահազանգը ստացել է ժամը 21-ի սահմաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տամպերեի օդանավակայանը ժամը 21-ից մինչեւ կեսգիշեր փակվել է օդանավերի ընդունման համար, նշված է կազմակերպության կայքում: Բուդապեշտից Տամպերե Ryanair FR1027 չվերթը վերաուղղորդվել է Տուրկա:

Ֆինլանդիայում սա մեկ շաբաթում թեթեւշարժիչային օդանավի երկրորդ աղետն է: Երկուշաբթի հաղորդվել էր Կայանի քաղաքի շրջանում նույն տեսակի օդանավի աղետի հետեւանքով օդաչուի զոհվելու մասին: