Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանն աշխատանքից ազատման դիմում է գրել, հաղորդում է «ՈւՆԻԱՆ»-ը:
Նշվում է, որ նա խնդրել է իրեն աշխատանքից ազատել իր ցանկությամբ:
Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ այդ պաշտոնից ազատվելուց հետո Բոգդանը կզբաղեցնի արդարադատության բարձրագույն խորհրդի ղեկավարի պաշտոնը:
Ենթադրվում է, որ Բոգդանի տեղը կզբաղեցնի Սերգեյ Շեֆիրը՝ Զելենսկիի առաջին օգնականը:





























