Հուլիսի 31-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Լ. Մ-ն, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչ՝ 41-ամյա Ս. Պ.-ին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը, որը նշված վայրում զբաղվում էր ծիրանի առուվաճառքով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վրաերթից հետո վարորդը հարվածել ու թափել է վրաերթի ենթակվածի կողմից վաճառվող արկղերով դարսված ծիրանները։




























