Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը մարտի 26-ին ժամը 13:30-ին կազմակերպում է բանավեճ-քննարկում՝ «Ի՞նչ է կամավորությունը, ինչո՞ւ դառնալ կամավոր» խորագրով։
Թեմայի շուրջ որպես բանախոսներ հանդես կգան Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը եւ «ԱՄՆ Խաղաղության կորպուս, Հայաստան»-ի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար եւ երիտասարդական ծրագրերի համակարգող Հովհաննես Ստեփանյանը։ Ներկա կլինեն ինչպես Հայաստանում կամավորություն իրականացնող արտասահմանցի, այնպես էլ Հայաստանից կամավորական ծրագրերի մասնակցած երիտասարդներ։
Քննարկումը նպատակ ունի երիտասարդությանն իրազեկել Հայաստանում իրականացվող կամավորական գործունեության, միջազգային կամավորական ծրագրերի մասին, ինչպես նաեւ խրախուսել յուրաքանչյուրին՝ սեփական կամավորական ներդրումը կատարել հօգուտ իր բնակավայրի, իր երկրի։





























