Մարտի 26-ին ժամը 23-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում իրար են բախվել երեք ավտոմեքենաներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 30-ամյա Արման Ստեփանյանը, ով աշխատում է որպես ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Հայաէրսնավիագացիա»-ի անվտանգության ծառայության պետի տեղակալ, «ՎԱԶ 2115» մակնիշի 06 ՏՕ 668 համարանիշի ավտոմեքենայով, 42-ամյա Էդիկ Մելքոնյանը` «Այբիեյսի» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, «Օպել-Վեկտրա» մակնիշի 17 ԼՕ 244 համարանիշի ավտոմեքենայով եւ 35-ամյա Բարմեն Բալասանյանը «Դայմլեր-Բենց» մակնիշի 62 ՏՏ 090 համարանիշի ավտոմեքենայով բախվել են իրար:

Բախման հետեւանքով «Դայմլեր-Բենց»-ի ուղեւոր Դայանա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարություն Խալաթյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի