Այսօր` մարտի 27-ի առավոտյան մարմնական վնասվածքներով Իջեւանի բժշկական կենտրոն են տեղափոխել երկու հոգու:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա ծնված Արսեն Խաչատրյանը, վարելով Օպել-Աստրա մակնիշի 11 ԼԼ 135 համարանիշի ավտոմեքենան, Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ վթարի ենթարկվել:

Վթարի հետեւանքով Խաչատրյանն ու մեքենայի ուղեւոր, 25-ամյա ծնված Սեւակ Չերչինյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Իջեւանի բժշկական կենտրոն: Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: