Ագաթանգեղոսի փողոցում նախօրեին` մարտի26-ին, ժամը 15-ի սահմաններում տեղի է ունեցել վրաերթ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1988-ին ծնված Հայկ Շաքարյանը, վարելով ՎԱԶ 21214 մակնիշի 21 ՏՕ 966 համարանիշի ավտոմեքենան, Այրարատ տոնավաճառի մոտ գտնվող թունելից դուրս գալիս վրաերթի է ենթարկել 53-ամյա Աշխեն Մարկոսյանին եւ 29-ամյա Հասմիկ Վարդանյանին:
Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են եւ փողոցն անցել են հետիոտնի համար չնախատեսված վայրից: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննիչ Հարություն Խալաթյանը:
Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























