Քիչ առաջ Արարատի մարզում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով երեք մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի քաղաքային հիվանդանոց:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:40-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի Գեղանիստ գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել ՎԱԶ-2106 մակնիշի 67 ՍՍ 785 համարանիշի եւ Opel Omega մակնիշի 22 ՕՍ 459 համարանիշի ավտոմեքենաները: ՎԱԶ-2106-ը վարել է Երեւանի բնակիչ, 20-ամյա Էդվարդ Հարությունյանը, իսկ Opel Omega-ն` Երեւանի բնակիչ, 27-ամյա Ստեփան Օհանյանը:
Վթարի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` դասակի հրամանատար Անդրանիկ Շավոյանի գլխավորությամբ, նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչը:
Այս պահին վթարի վայր են բերվել քարշակ ավտոմեքենաները, որպեսզի վթարված մեքենաները տեղափոխվեն ոստիկանության Մասիսի տուգանային հրապարակ:





























