Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) վաղը` մարտի 30-ին նիստ կգումարի, որի ընթացքում կներկայացվեն մարտի 12-ին «Լուսակերտ» ընկերության նկատմամբ հարուցված վարույթի արդյունքները:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետեւանքով Հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաեւ ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում:

Ամփոփելով կարատված ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքները` հանձնաժողովը որոշում էր կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ նկատմամբ: