Սոչիի հանդիպումից հետո առաջընթացի համար որոշակի տարածություն կա։ Մինսկի խումբն աշխատում է, թեեւ համանախագահներին հաճախ քննադատում են: Իսկ քննադատում են, քանի որ չեն տիրապետում նրա գործունեության մասին ինֆորմացիային։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը՝ DELFI-ին տված հարցազրույցում։
«Այն, ինչ նրանք առաջարկում են Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, կարծում եմ, առաջընթացի լուրջ հիմք է։ Սակայն Մինսկի խումբը կողմերի խնդիրը չի լուծի, այն կարող է առաջարկել տարբեր պլաններ, բայց եթե չլինի կողմերի քաղաքական կամքը, ոչ ոք իրավիճակը լուծման ուղղությամբ չի շարժի»,- ասել է նա։
Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի՝ դիպուկահարների հետքաշման առաջարկից հրաժարվելուն, Աժուբալիսը նշեց, որ «նմանօրինակ առաջարկները վստահության փոքրիկ քայլեր են»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։





























