Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները մարտի 30-ի առավոտյան Վանաձոր քաղաքի շենքերից մեկի մոտից բերման են ենթարկել 54-ամյա Գառնիկ Ա.-ին եւ նախկինում 9 անգամ դատապարտված, 51-ամյա Գուրգեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց մոտ հայտնաբերվել է էլեկտրական սղոց, 95 մետր պղնձե, 35 մետր ալյումինե հաղորդալար եւ լինգ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գուրգեն Ա.-ն լինգով բացելով վագոն-տնակներից մեկի դուռը՝ գողացել է նշված ապրանքները:
Կատարվում է հետաքննություն:




























