VivaCell-MTS-ի վերալիցքավորման քարտերի համար կրկին օգտագործվում է անորակ ներկ։ Գաղտնագրի պաշտպանիչ շերտի ներկն այնպիսին է, որ այն ջնջելիս, ոչ թէ մաքրվում է, այլ՝ լղոզվում, ինչի պատճառով գաղտնագիրը գրեթե անընթեռնելի է, հատկապես՝ վատ լուսավորության կամ տեսողության պարագայում։

Նշենք, որ VivaCell-MTS-ի վերալիցքավորման քարտերի անորակության դեպքեր նախկինում էլ են արձանագրվել։ Պաշտպանիչ շերտը ջնջելիս՝ ջնջվում էր նաեւ գաղտնագիրը։ Դժգոհություններից հետո խնդիրը լուծվեց։