Կալկաթայում (Հնդկաստան) այսօր` ապրիլի 2-ին նշվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը:
2010-2011 ուսումնական տարվա շրջանավարտներին հանձնվել է ճեմարանի անունը կրող ժամացույցներ, իսկ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները պարգեւատրվեցին գովասանագրերով եւ ստացան խրախուսական նվերներ:
Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականի ապրիլի 2-ին` Աստվածատուր Մուրադխանյանի եւ Մնացական Վարդանյանի բարերարությամբ: Կրթօջախը Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է:





























