Վերջերս «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը լքած  Եվգենի Գլադունչիկը մոտ ժամանակներս կնշանակվի Ղրղըզստանի վարչապետի խորհրդական՝ էներգետիկայի հարցերով:

Քննարկվող այլ պաշտոններից է այլ ընկերության, ենթադրաբար «ՌուսՀիդրոյին» պատկանող որեւէ ձեռնարկության ղեկավարի պաշտոնը: Այդ հարցերի քննարկման ընթացքում հաշվի է առնվել նրա աշխատանքիփորձը Հայաստանում:

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը 2011 թվականի հունվարի 18-ին ընկերության գլխավոր տնօրեն էր նշանակել Եվգենի Բիբինին, ով նախկինում զբաղեցնում էր «Վոլգոգրադէներգո» ԲԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը։ Եվգենի Գլադունչիկը աշխատանքը շարունակել է «ՌուսՀիդրո»-ի կենտրոնական ապարատում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տարածման էքսկլյուզիվ իրավունք ունի եւ ծառայություններ է մատուցում շուրջ 948 հազար սպառողների։ ՀԷՑ-ի ակցիաների 100 տոկոսը պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին ԲԲԸ-ն։