ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտում ՊԲ սպայական անձնակազմի համար նախատեսվող բնակելի թաղամասի գլխավոր հատակագծի եւ հանրապետական բուժմիավորման համալիրի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը հավանություն է տվել նոր բնակելի թաղամասի կառուցման կոնցեպցիային՝ նշելով, որ այն բոլոր առումներով պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին եւ մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական ոճին:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ նախագծերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: