Լիբիայի ընդդիմությունը հույս ունի սկսել սեփական նավթի արտահանումը: Ապրիլի 5-ին Մարսալ-Հարիգայում, որը գտնվում է ապստամբների հսկության ներքո, սպասվում է «Էկվատոր» տանկերի ժամանումը, որը կարող է տեղափոխել 1մլն բարել նավթ: Փորձագետների գնահատականներով` ճիշտ նույնքան էլ այն առկա է Թոբրուկ քաղաքում: «Առաջին ալիքի» փոխանցմամբ` գործարքում միջնորդի դեր է կատարելու Քաթարը:
Լիբիան արտահանում է իր նավթային պաշարների 90 տկոսը: Լիբիական նավթի հիմնական սպառողները համարվում են եվրոպական երկրները, մասնավորապես`Ավստրիան, Իռլանդիան, Իտալիան եւ Շվեյցարիան: Լիբիայից նավթի մատակարարման բաժինը դեպի այդ երկրներ այսօր կազում է 20 տոկոս:
Լիբիական նավթի մի մասն էլ վաճառվում է Չինաստանին, որը Չինաստան նավթ ներմուծման պաշարների ընդամենը 3 տոկոսն է կազմում:


























