«Վրացական երկաթուղին» սեփական երկրում ծրագրել է կառուցել այպես կոչված «դուբայական մետրո»:

«Գռուզիա Online»-ը, վկայակոչելով «Կոմերսանտ» ռադիոկայանին, նշում է, որ «Վրացական երկաթուղին» արդեն ներկայացրել է ճարտարապետներից բաղկացած հատուկ խմբին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

«Դուբայական մետրոն» համարվում է աշխարհի ամենահարմարավետ եւ գեղեցիկ մետրոներից մեկը: Այն բաղկացած է մի քանի հարկերից, իսկ վերջին հարկում ստորգետնյա առեւտրի կենտրոն է, ռեստորաններ եւ սրճարաններ: «Դուբայական մետրոն» սկսել է գործել 2009 թվականից, ԱՄԷ շեյխի նախաձեռնությամբ: