Պորտուգալիան ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել է Եվրամիությանը` հսկա պարտքերի եւ միջազգայի բորսաներում ունեցած դժվարությունների պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆերնանդո Տայշեյրան:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նշել է, որ Պորտուգալիայի դիմումը կքննարկվի առաջիկայում: Նա նաեւ ընդգծել է, թե հավատում է գործընկերների միջոցով դժվարությունները հաղթահարելու Պորտուգալիայի հնարավորությունենրին, գրում է РБК-ն:

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներն ասել են, թե դեռեւս պաշտոնական հայց այդ երկրից չեն ստացել, սակայն պատրաստ են աջակցություն ցուցաբերել, եթե նման դիմում լինի: 

Reuters-ը, վկայակոչելով վերլուծաբաններին, հաղորդում է, որ Պորտուգալիայի համար կպահանջվի մինչեւ  80 մլրդ եվրո: