Լիբիայում շարունակվող հակամարտության ֆոնին համաշխարհային շուկաներում ապրիլի 6-ին նավթի գներն աճել են:
Լոնդոնյան IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent Crude Oil տեսակի նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների արդյունքում բարելի դիմաց $0,04-ից հասել է $121,93-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil տեսակի ամերիկյան նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարելի դիմաց $0,49 –ից հասել է $108,83-ի:



























