Կառավարությունը մինչեւ 2015թ. ապրիլի 30-ը երկարաձգել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետը։ Այդ մասին որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 7-ի կառավարության նիսըտի ընթացքում։

«ՎԿՍ Արմենիա» ընկերությունը գերմանական «Եվրոդրես» ՍՊԸ հետ կնքած պայմանագրով կարի ծառայություններ է իրականացնում մատակարարի տրամադրած հումքով։ 2008թ. ի վեր թողարկվել եւ արտահանվել է ավելի քան 670 մլն դրամի արտահագուստ։ Անհրաժեշտ մեքենասարքավորումները ժամանակավոր օգտագործման նպատակով ներմուծվում են արտերկրից։ Ներմուծման ժամկետը երկարաձգվել է գործընկերների միջեւ կնքված պայմանագրի ժամկետի երկարաձգման պատճառով։ Առաջիկայում նախատեսվում է նոր արտադրություն բացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում։ Ընկերությունում աշխատում են 300-ից ավելի անձինք։