Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, այսօր` ապրիլի 8-ին Գրիգոր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 7-ին Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Սամվել Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Վարչապետի որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են նաեւ Տիգրան Պետրոսյանը եւ Լեւոն Ռուխկյանը:

Վարչապետի այլ որոշումներով Ռոբերտ Մակարյանը եւ Արմեն Պողոսյանը նշանակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ: