Իսրայելի արդյունաբերողների ասոցիացիայի նախագահ Շրագա Բրոշն առաջարկել է բոյկոտել Վրաստանի հետ տնտեսական համագործակցությունը:

«Վրաստանը դարձել է վտանգավոր եւ թշնամական երկիր, եւ Իսրայելի կառավարությունը այդ մասին պետք է նախազգուշացնի իր գործարարներին այդ երկիր այցելելիս կամ ցանկացած բիզնես համագործակցություն սկսելիս»,- գրել է Արդյունաբերության եւ առեւտրի նախարար Շալոմ Սիմխոնը, տեղեկացնում է Rosbalt-ը:

Իսրայելի գործարարներ Ռոնի Ֆուքսը եւ Զեեվ Ֆրենկելը ձերբակալվել էին 2010թ ապրիլի 14-ին Բաթումիի էլիտար ռեստորաններից մեկում ֆինանսների նախարարի տեղակալ Ավթանդիլ Խարաիձեի հետ հանդիպման ժամանակ:

Ապրիլի 1-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն իսրաելցի գործարարներին մեղավոր էր ճանաչել պաշտոնյային կաշառելու մեջ: Ըստ քննիչների`Ֆուքսը եւ Ֆրենկելը Խարաիձեին 7մլն դոլար կաշառք էին առաջարկել`փոխարենը ցանկանում էին, որ նա հրաժարվի բողոքարկել իջազգային արբիտրաժում ընդունված որոշումը:

Թբիլիսիի դատարանը գործարարներին մեղավոր էր ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով`«մի խումբ անձանց կողմից պաշտոնյային կաշառելը»: Ըստ այդմ, Ռոնի Ֆուքսը դատապարտվել է 7 տարի ազատազրկման եւ 500.000 լարի (մոտ 295 հազար դոլար) տուգանքի, իսկ Ֆրենկելը` 6,5 տարի ազատազրկման եւ 100.000 լարի (մոտ 60 մլն դոլար) տուգանքի: