Վաշինգտոնում կրկին ապարդյուն են ավարտվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Կոնգրեսի ղեկավարների բանակցությունները` դաշնային բյուջեի ծախսերի կրճատման վերաբերյալ:
Օբաման, սակայն, նկատել է, որ բանակցություններում «առաջընթաց» է գրանցվել, եւ հույս է հայտնել, որ այսօր փոխզիջում կլինի:
Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում Ներկայացուցիչների պալատում, պահանջում է տնտեսման ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, քան դեմոկրատներն են առաջարկում:
Եթե մինչեւ շաբաթավերջ համաձայնություն չլինի, շատ պետական հաստատությունների աշխատանքը կանգ կառնի: Ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ին, եւ երկիրն արդեն կես տարի ապրում է առանց բյուջեի:





























