Կոտ դ’Իվուարի օրինական նախագահ Ալասան Ուատարայի կողմնակիցները դիմել են Եվրամիությանը` Սան Պեդրո նավահանգիստը բացելու խնդրանքով, որով անցնում է արտահանվող կակաոյի մեծ մասը:
Պատժամիջոցներն ուղղված էին նախկին նախագահ Լորան Գբագբոյի դեմ, որպեսզի նա կակաոյի վաճառքից եկամուտ չունենա: Այժմ ռազմավարական նշանակության նավահանգիստը Ուատարայի կողմնակիցների ձեռքում է, հաղորդում է ВВС-ն:
Ուատարայի զորքերն ավելի վաղ շրջապատել էին Գբագբոյի նստավայրը Աբիջանում, որտեղ նախկին նախագահը թաքնվում է բունկերում: Կոտ դ’Իվուարի ներկայացուցիչը հայտարարել է, թե Գբագբոն «նահատակ չի դառնա, այլ կենդանի կձերբակալվի»:





























