Ռուսատանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իմաստ չի տեսնում կատարել այն պարտավորությունները, որոնք պահանջվում են մինչ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելը:

Էներգոմեքենաշինության զարգացման հարցերով խորհրդակցության ընթացքում տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը հարց է բարձրացրել, թե մաքսատուրքերի հարցում իրենց «ձեռքերը կապված են ԱՀԿ  հարցում ստանձնած պարտավորություններով»:

«Հարյուր անգամ ասել եմ, մենք բոլորին հայտարարել ենք` կներդնենք այն ժամանակ, երբ կմիանանք: Ոչ, դուք նորից տանում եք դրան` կատարել պարտավորություններ եւ չստանալ ոչ մի առավելություն անդամակցությունից, որը չկա», –ասել է Պուտինը:

«Իրենց ինչի~ն է պետք մեզ ընդունելը, եթե մենք այսպես թե այնպես ամեն ինչ կատարում ենք» – ավելացրել է վարչապետ: «Շուկան փող արժե, իսկ մենք դա նրանց անվճար ենք տալիս», – նշել է նա:

«Սա ուղիղ ցուցում է` չպետք է դա անել: Խնդրում եմ ձեզ, եւ գործընկերներին պետք է ասել` ոչինչ չենք կատարի, քանի դեռ լիիրավ անդամ չենք դառնա», –ասել է Պուտինը: