Հունվարի 1-ին` ժամը 22։00-ի սահմանում Լոռու մարզի Արևաշող գյուղում վիճաբանություն եւ ծեծ է տեղի ունեցել «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների մասնակցությամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ վիճաբանությանը մասնակցել են Վանաձոր քաղաքի բնակիչներ 30-ամյա Վահե մուրադյանը, 28-ամյա Վահե Մուրադյանը և Արևաշող գյուղի բնակիչներ 24-ամյա Ալեքս Ղուբաթյանը և 22-ամյա Նարեկ Թադևոսյանը։ Դեպքը տեղի է ունեցել Արեւաշողի 1-ին փողոցում՝ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող եկեղեցու մոտ, նրանք վիճել են անձնական հարցերի շուրջ։
Կայքի հաղորդմամբ նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմանում, Վահրամ Մուրադյանը ոստիկանության Սպիտակի բաժին կատարվածի մասին տեղեկացրել է և հայտնել, որ բացի նշված անձանցից, Ջերմուկ քաղաքի բնակիչ ոմն Գևորգը նունպես այդ անձանց հետ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր և եղբոր՝ Վահե Մուրադյանի մարմնի տարբեր մասերին։
Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Վահրամ և Վահե Մուրադյանները ծառայում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ որպես պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ, երկուսն էլ կոչումով արդարադատության ավագ սերժանտ են։




























