Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նախազգուշացրել է, որ կործանարար անտառային հրդեհները երկրում կարող են շարունակվել մի քանի ամիս, տեղեկացնում է BBC News-ը։
Մորիսոնը հայտարարել է վերականգնողական կենտրոն բացելու մասին նրանց համար, ովքեր տուն ու ձեռնարկություններ են կորցրել անտառային հրդեհների հետեւանքով։
Իր հերթին, Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ այս բնական աղետն անհայտ տարածք է։
«Մենք անհայտ տարածքում ենք։ Մենք չենք կարող ձեւացնել, թե նման բանի բախվել ենք նախկինում» Այդպես չէ»,- նշել է նա։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, իրավիճակը մի փոքր կայունացել է Վիկտորիա եւ Նոր Հարավային Ուելս նահանգներում, օդի ջերմաստիճանի նվազումից եւ թեթեւ անձրեւից հետո։
Վերջին տվյալներով՝ Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով զոհվել է առնվազն 24 մարդ։ Օդի որակը մայրաքաղաք Կանբերայում գնահատվել է որպես ամենավատն աշխարհում։
Ինքը՝ Ավստրալիայի վարչապետը, խստորեն քննադատվել է աղետի առնչությամբ։




























