Գերմանիայում ոստիկանները գնդակահարել են թուրքի, որը փորձել է դանակով հարձակվել սպայի վրա, հաղորդում է BBC News-ը:

Դեպքը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում գտնվող Գելզենկիրխեն քաղաքում:

Նշվում է, որ տղամարդը դանակը թաքցրել է մեջքի հետեւում եւ հրաժարվել է համագործակցել սպաների հետ:

Ոստիկանները նախազգուշացրել են նրան խուսափել բռնի գործողություններից, սակայն վերջինս չի ենթարկվել: