Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստան: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում:

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային օրակարգի ակտուալ թեմաներ, այդ թվում՝ Սիրիայի, Լիբիայի իրավիճակը, Մերձավոր Արեւելքում լարվածությունը՝ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածների ֆոնին:

Նշվում է, որ կքննարկվի ներուկրաինական կոնֆլիկտի կարգավորումը Մինսկի համաձայնագրերի համատեքստում: