ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական  հայց է ներկայացրել  ընդդեմ Նարեկ Մալյանի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Նախարարը պահանջում է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Գործը մակագրվել է դատավոր Զարուհի Կարենի Նախշքարյանին: