Առնվազն երկու երեխա է զոհվել ուրբաթ Մեքսիկայի հյուսիսում՝ Կոաուիլա նահանգի Թորեոն քաղաքի Սերվանտեսի անվան դպրոցում կատարված հրաձգության հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Noticias MVS-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ութամյա աշակերտն ատրճանակից կրակ է բացել մյուս աշակերտների ուղղությամբ: Արտակարգ պատահարի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի հրապարակվել: