Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ապրիլի 18-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա Ֆրունզիկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարի 14-ին հյուրընկալվելով իր ծանոթի՝ 62-ամյա Ստեփան Հ.-ի տանը, գողացել է նրա բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




























