ԵՊՀ-ում Եվրասիական ազգային համալսարանի (ԵԱՀ) օրերի շրջանակում ապրիլի 20-ին կմեկնարկի «Եվրասիականության գաղափարներ եւ հայ-ղազախական հարաբերությունները հին ժամանակներից մինչեւ մեր օրերը» խորագրով երկօրյա գիտաժողովը:

Միջազգային գիտաժողովի ընթացքում երկու համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդես կգան շուրջ երկու տասնյակ թեմատիկ զեկուցումներով:

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Լ. Գումիլեւի անվան եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Բաքիտժան Աբդրաիմը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, Հայաստանի ԱԳՆ աշխատակազմի խորհրդական Արամ Գրիգորյանը:

Ապրիլի 18-24-ը ԵՊՀ-ում Ղազախստանի Եվրասիական ազգային համալսարանի օրերի անցկացումն իրականացվում է նախորդ տարի Աստանայում ԵՊՀ-ի օրերին ի պատասխան: