Միացյալ Թագավորության Խորհրդարանի ՄԹ-Հայաստան համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Բարոնուհի Քերոլայն Քոքսի հերթական այցը Հայաստան կնպաստի հայ- բրիտանական համագործակցության խորացմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` ապրիլի 19-ին Քոքսի հետ հանդիպման ժամանակ:
ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Բաղդասարյանը նշել է նաեւ , որ Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում պետական եւ հանրային կառավարման տարբեր ոլորտներում: Պատվիրակության անդամների խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կատարվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է ԱԱԽ-ի գործառույթներին: Կողմերը հանդիպման ընթացքում ընդգծել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա հարաբերությունների խորացման կարեւորությունը` հատկապես Հայաստան –ԵՄ քաղաքական համագործակցության շրջանակներում:





























