2011 թ. մարտի 1-ի դրությամբ, հանրապետության 440 խոշոր հարկ վճարողները ունեցել են 80.4 մլրդ դրամ հարկային գերավճար: Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում։

Վերջին 10 տարում սա գերավճարի ամենաբարձր մակարդակն է։ Հիշեցնենք, որ հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս նշել է գերավճարները կրճատելու եւ ժամանակին հետ վերադարձնելու անհրաժեշտությունը։ Նույնիսկ ընդունվել է օրենք, որի համաձայն գերավճարները ուշացնելու դեպքում պետական բյուջեից տնտեսվարողներին պետք է տույժեր վճարվեն։ Սակայն հարկային մարմինները շարունակում են աշխատել հին մեթոդներով՝ անտեսելով տնտեսվարող սուբյեկտների շահերը։

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա մարտի 1-ի դրությամբ, գերավճարները կազմում էին մոտ 60 մլրդ դրամ։

Նշենք, որ հանրապետության 440 խոշոր հարկ վճարողները 2011 թ. փետրվարին վճարել են 17,6 մլրդ դրամի հարկեր, կամ ընդհանուր հարկային վճարների 56,4 տոկոսը։