Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ապրիլի 19-ի առավոտյան գողություն կատարելու կասկածանքով, Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Սարգիս Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ նույն օրը գիշերը, մուտքի դուռը բացելով՝ մի նորակառույց շենքից գողացել է Էլեկտրական մալուխներ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




























