Ոստիկանության «Այրում» կայարանի գծային բաժանմունքում ապրիլի 19-ին ահազանգ է ստացվել, որ գիշերը կայարանում կայանված մի վագոնից մետաղի ջարդոն են գողացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան բերման է ենթարկվել 27-ամյա Մարտուն Պ.-ն:

Նա խոստովանել է, որ գիշերը «Այրում» կայարանի մի վագոնից գողացել է 340 կգ մետաղի ջարդոն եւ թաքցրել նույն կայարանի 6-րդ եւ 7-րդ գծերի արանքում` թփերի մեջ:

Գողոնը հայտնաբերված է: Կատարվում է հետաքննություն: