Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 21-ին, ժամը 14-ին կշարունակվի ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ի գործով դատական հերթական նիստը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել օրաթերթին` իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Նրան վիրավորել է «ստիլյագ» եւ «էն լակոտը» արտահայտությունները, որոնք տեղ են գտել օրաթերթի հրապարակումներից մեկում:
Հայցադիմումի համաձայն Տիգրան Արզաքանցյանը պահանջում է «Երկիր»-ի խմբագրությունից բռնագանձել 3 մլն դրամ գումար, ինչպես նաեւ 568 հազար դրամ փաստաբանական եւ դատական ծախսերի համար:





























