Հայոց ցեղասպանության թանգարանում ապրիլի 23-ին ժամը 12:30-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունն ու սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության բացումը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից NEWS.am-ին հայտնում են, որ 11 խորագրից բաղկացած ցուցադրությունը ներկայացնում է մինչեւ 1915թ., ինչպես նաեւ Ցեղասպանության ընթացքում ու հետագա տարիներին սկանդինավյան երկրների հասարակության ու անհատ քաղաքացիների կողմից Մեծ Եղեռնը վերապրած հայ որբերին ու կարիքավորներին ցուցաբերած մարդասիրական օգնությունը եւ հասարակական-քաղաքական արձագանքը:
2011թ. ընթացքում թանգարան-ինստիտուտը նախատեսվում է այս ցուցադրությունը ներկայացնել նաեւ Օսլոյում, Կոպենհագենում եւ Ստոկհոլմում:




























