ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում ապրիլի 23-ին` ժամը 21:00-ին, կիրականացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն: Միջոցառման կազմակերպիչը ԵՊՀ ուսանողական խորհուրդն է:

Հիշեցնենք, որ ամեն տարի ապրիլի 23-ին մի շարք երիտասարդական կազմակերպություններ ջահերով երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: