Երեկ երեկոյան մենք եւս մեկ մշտադիտարկում ենք իրականացրել խանութներում եւ տեսանք, որ դարակաշարքերը լիքն են, մարդիկ էլ չկան: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ այդ գնումների բումը եւս իջնելու է:

«Մենք նկարներ ունենք սուպերմարկետներից, որ մի քաղաքացի առել էր 108 հատ զուգարանի թուղթ: Հիմա մարդը ինչքա՞ն ժամանակի համար է դա առել: Բնականաբար, այդ բումն իջնելու է, չեն գալու գնում անեն, որովհետեւ այդքան ծավալ պետք չի, եւ մենք խնդիր չենք ունենալու»,-ասաց նա: