ԱՄՆ Դաշնային պահուստը ազդարարել է տնտեսության աջակցության նոր վճռական քայլերի մասին, որոնք կոչված են աջակցել ամերիկյան տնտեսությանը՝ կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության պայմաններում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱԴՊ-ում հայտարարել են, որ կգնեն անսահմանափակ քանակի պետական պարտքային պարտավորություններ եւ հիփոթեքային արժեթղթեր, որպեսզի սատարեն վարկային շուկաներին։ ԴՊ-ն նաեւ ներկայացրել է վարկային ծրագրերի շարք, որը կոչված է օգնել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ձեռնարկություններին, այն դեպքում, երբ շատ ամերիկյան ընկերություններ արտադրանքի եւ ծառայությունների պահանջարկի նվազման պայմաններում աշխատանքից ազատում են հազարավոր աշխատակիցների։

Նոր միջոցառումների մասին հայտարարվել է ամերիկյան ֆինանսական շուկաներում սակարկումների հերթական շաբաթվա բացման նախաշեմին։ Դրանք այս ամիս հսկայական կորուստներ են կրել։

Կիրակի երեկոյան եւ երկուշաբթի ամերիկյան բաժնետոմսերի ֆյուչերսները 2 եւ ավելի տոկոսով նվազում են ցուցաբերել։ ԱԴՊ-ի հայտարարությունը առայժմ չի ազդել այդ միտման վրա՝ Dow Jones-ի ինդեքսը սակարկումների բացման ժամանակ կորցրել է մոտ 3 տոկոս։

ԱԴՊ-ն կգնի կառավարական բաժնետոմսեր եւ հիփոթեքային արժեթղթեր՝ «այն քանակով, որն անհրաժեշտ է շուկայի բարենպաստ գործունեության համար»։

Ամեն ինչից դատելով՝ դա նշանակում է, որ Դաշնային պահուստը պատրաստ է ավելի ագրեսիվ միջոցների, քան վերջերս գլխավոր տոկոսադրույքի նվազումը մինչեւ զրոյի եւ 700 մլրդ դոլարի նոր բաժնետոմսերի գնումը, ինչի մասին հայտարարվել էր անցյալ շաբաթ։

Մասնավորապես, ազդարարվել է փոքր բիզնեսի համար վարկավորման նոր ծրագրի մասին։