Boeing-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու շաբաթով կփակի իր գործարանները Վաշինգտոն նահանգում, հայտնում է CNN-ը։
«Այս գործողությունները ձեռնարկվում են աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ տեղի հանրության բարեկեցության ապահովման համար եւ իրենց մեջ կներառեն համակարգված փակում՝ հաճախորդների պահանջներին համապատասխան»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Աշխատավորների վաշինգտոնյան արհմիությունը Boeing-ին հայտնել է, որ Էվերետում ընկերության գործարանի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսից մահացել է։




























