«Ռոսսելխոզնադզորը» մարտի 20-ից տասը օրով արգելել է բոլոր ձավարեղենային արտադրանքների արտահանումը Ռուսաստանից։ Այս մասին է վկայում տարածքային մարմիններին ուղղված ընկերության նամակը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Արգելքը կգործի մինչեւ Պետխորհրդի կորոնավիրուսային վարակի ներմուծման եւ տարածման կանխման աշխատանքային խմբի հատուկ ցուցումները։ Այդ խումբը գլխավորում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Մարտի 21-ի խորհրդակցության արդյունքներով վարչապետ Միխայիլ Միշուստինը գյուղատնտեսության, արդյունաբերական առեւտրի եւ առողջապահության նախարարություններին հանձնարարել է մինչեւ մարտի 25-ը նախապատրաստել առաջարկություններ, թե ինչպես սահմանափակել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի արտահանումը։





























