Կիպրոսը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար մինչեւ ապրիլի 13-ը մեկուսացման ռեժիմ է սահմանել, հայտնում է Reuters-ը։
«Մենք իսկապես պատերազմում ենք, այն հնարավոր չէ զենքով հաղթել։ Սա պատերազմ է, որը կհաղթանակի միայն այն դեպքում, եթե փակենք դռները»,- իր ուղերձում հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը։
Կիպրոսում գրանցվել է կորոնավիրուսի 116 դեպք, այդ թվում՝ 21 նոր դեպք հաստատվել է երկուշաբթի օրը։ Կղզին փաստացի կնքել է իր սահմանները ամենուր քաղաքացիական օդային փոխադրումների համար, որն ուժի մեջ է մտել մարտի 21-ին։





























