Իրանի խորհրդարանի ազդեցիկ պատգամավոր եւ կղերական խմբակցության առաջնորդ Մուհամեդ Թաքի Ռահբարը ազգաբնակչությանը կոչ է արել բոյկոտել դեպի Մեքքա ուխտագնացությունը։

«Իրանցի ուխտագնացներն իրենց գումարները վատնում են Սաուդյան Արաբիայում։ Այդ փողերով հետո զենք է գնվում, որոնցով սաուդյան վահաբիստները սպանում են Բահրեյնի շիաներին»,- MIGnews.com-ի տեղեկացմամբ հայտարարել է պատգամավորը։