Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 27ի կարգադրությամբ, Հայաստանի Հանրային խորհրդի՝ հանրապետության նախագահի կողմից նշանակվող անդամների կազմում Էմիլ Գաբրիելյանի փոխարեն ընդգրկվել է Գագիկ Մանասյանը:
Հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ 56-ամյա Գագիկ Մանասյանն ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը. մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
Մշակութաբանությանն առնչվող բազմաթիվ գիտական գրքերի հեղինակ է:
2007թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրենն է, 2009թ.-ից ղեկավարում է Հանրային Խորհրդի՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի՝ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովը:





























